Google-ը հրավիրատոմսեր է առաքել հոկտեմբերի 15-ին կայանալիք «made by Google» միջոցառման համար, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի նոր Pixel սմարթֆոնը։

Ակնկալվում է, որ Google-ը կթողարկի չորրորդ սերնդի Pixel-ը, որը, հնարավոր է, դեմքերն ու շարժումները ճանաչելու գործառույթներ կունենա։

Google-ն մեծ ջանքերի գնով փորձում է ներխուժել սմարթֆոնների շուկա, որտեղ գերիշխում են Samsung-ը, Apple-ը եւ չինական հեռախոսները։