Մոսկվան եւ Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների հարցով բանակցություններ են վարում, թուրք եւ պարսիկ գործընկերներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռուհանիի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան եւ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մասին պայմանագիր են ստորագրել։ Նախօրեին Ռուսաստանը ավարտել էր մատակարարումների երկրորդ փուլը։

ՌԴ նախագահը ռազմատեխնիկական ոլորտում կողմերի համագործակցությունը հաջողված է համարել։

Ավելի վաղ Էրդողանը Պուտինի հետ միասին այցելել էր МАКС-2019 ավիասրահ։ Թուրքիայի նախագահի խոսքերով, Անկարան հետաքրքրված է Су-35-ով եւ Су-57-ով։ Նա նշել է, որ կողմերն արդեն ռուսական կործանիչների մատակարարումների մասին բանակցություններ են վարում։