Վաշինգտոնի տնօրինության տակ կան հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ սաուդյան նավթային ընկերությունների վրա հարձակումների համար պատասխանատվությունն Իրանն է կրում։ Տվյալները փոխանցվել են Էր Ռիադի, հայտնում է The Wall Street Journal-ը։

Նրա աղբյուրների փոխանցմամբ, «ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հետախուզության տվյալների համաձայն, Իրանը ոչնչացնող հարվածը հասցնելու հարթակ է եղել»։ Լրատվամիջոցի տվյալներով, Վաշինգտոնն ու Էր Ռիադը «դիտարկում են պատասխան գրոհների հնարավորությունը Իրանի հանդեպ։

Դրա հետ մեկտեղ, հոդվածում հստակեցվում է, որ սաուդյան իշխանությունները դեռեւս վերջնականապես չեն հակվել այն մտքին, որ հարվածները Իրանի տարածքից են հասցվել։ Թագավորության ներկայացուցիչները հասկացրել են, որ ամերիկյան կողմի ներկայացրած տեղեկատվությունը սպառիչ չէ, գրում է թերթը։

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել է, թե վկայություններ չկան այն մասին, որ գրոհը Եմենից է կատարվել, եւ մեղադրել է Իրանին։ Թեհրանը մեղադրանքներն անհիմն է համարում։

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այս իրադարձությունների հետ կապված, թույլ է տվել անհրաժեշտության դեպքում օգտագործել նավթի ազգային ռազմավարական պահուստներից։