ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են աղջկա, ով սպառնացել էր իր նախկին դպրոցում հրաձգություն կատարել, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Նշվում է, որ ոստիկանները նրա տանը հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգ եւ մի քանի փամփշտակալներ:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ 18-ամյա Ալեքսիս Ուիլսոնն իր գործընկերներին պատմել է, որ «պատրաստվում է հանուն զվարճանալու գնդակահարել 400 մարդու» եւ այդ ընթացքում հիշատակել է իր նախկին դպրոցի մասին: