Սեպտեմբերի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա , 1 կովկասյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: