Արթուր Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կա նաեւ աշխարհաքաղաքական մեծ գործոն եւ իմ կանխազգացումներով, արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի ուղեղում եւ կաբինետում եփվում է աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների որոշման նախագիծ:

Վանեցյանի հրաժարականը ես կապում եմ այդ խլվլոցների, այդ դավադիր պրոցեսի նախապատրաստման հետ»,-հայտարարեց Աշոտյանը: