ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ աշխատանքային այցելության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 21-26-ին, որից առաջին երեք օրը կլինի Լոս Անջելես, իսկ  հետո կայցելի Նյու Յորք:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում 19 անձ է, այդ թվում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Երկրի ղեկավարի հետ մեկնում է 7 լրագրող: