Սանկտ Պետերբուրգում քրեական հետախուզման բաժնի աշխատակիցները ձերբակալել են «Մոցարելլա» բարում անցկացվող «գողական սխոդկայի» մոտ 20 մասնակցի, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ Ռոսգվարդիայի ուժայինների 2 միկրոավտոբուս եւ ոստիկանական մի քանի ավտոմեքենա կայանել են Մեծ պողոտայում բարի մոտակայքում: Իրավապահները ներխուժել են բար եւ հատակին պառկեցրել մի խումբ երիտասարդների: Ավելի ուշ ձերբակալվածներին տեղափոխել են քրեական հետախուզման բաժին:

«Սխոդկայի» ժամանակ ադրբեջանցի «օրենքով գողերն» ընդունել են Չուվաշիայից եւ Վրաստանից հեղինակավոր հյուրերի: Հավաքի առիթը հայտնի չէ:

Իրավապահ մարմինները նրանց նկատմամբ մեղադրանքներ չեն ներկայացրել, սփյուռքի ներկայացուցիչների հավաքի ցրումը կանխարգելիչ բնույթ է կրել: