Հնդկաստանում նոր թրիլերի նկարահանող թիմի եւ չորս հետաքրքրասեր կատուների ուշադրությունը գրավել է կոբրան, տեղեկացնում է «Մոյա պլանետան»։

Ֆիլմի առաջատար դերասանը ճանապարհին կենդանիների միջեւ հետաքրքիր տեսարանի ականատես է դարձել եւ հասցրել է նկարահանել այն։ Նիլ Նիթին Մուքեշը նկարահանածը տեղադրել է Ինսթագրամի իր էջում։ Տղամարդը ցնցվել է կատուների հետաքրքասիրությունից, որոնց չի վախեցրել թունավոր սողունը։ Հարվածից հետո օձը որոշել է մտնել թփերի մեջ։ «Ինչ-որ մեկը պետք է տեղեկացներ օձեր որսացողներին, որպեսզի բռնեն երիտասարդ կոբրային և տանեն մոտակա անտառ։ Ես արեցի դա»,- ավելի ուշ իր մեկնաբանություններում ասել է դերասանը։