Արագածոտնի մարզում սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Զ.-ն իր վարած BMW մակնիշի 29 XX 299 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 132 հասցեում գտնվող խանութի պատի մոտ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Դավիթ Զ.-ն ու նրա ուղեւոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գագիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել եւ սահմանազատել տարածքը։