Ոստիկանները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից  բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանության կողմի աջակիցների բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին։ Բերման ենթարկելուց անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարեց.

«Ոստիկանության կողմից հավաքի առանձին մասնակիցներ, քանի որ չեն կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը տարվել են ոստիկանության տարածքային բաժին։ Մի մասը, ովքեր կոպտորեն խախտում էին հավաքի իրականացման բնականոն ընթացքին՝ հեռացվել են հավաքի վայրից։ Եվս մեկ անգամ հորդորում եւ պահանջում ենք չխախտել հավաքի բնականոն ընթացքը, չվիրավորել միմյանց, ձեր կոչերը հնչեցնել բացառապես հավաքների նպատակներից ելնելով։ Հաջորդիվ եւս օրինախախտները ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարողների, հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը կոպտորեն խախտողների նկատմամբ կկիրառվեն կանխման միջոցներ»։