Սպասելիք ունեմ, որ ազատ կարձակվի հայրս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Նրա համար սակայն ակնհայտ է ճնշումները դատավորի վրա. «Կարծում եմ շատ ակնհայտ է այն, ինչ կատարվում է։  Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին։ Կարծում եմ՝ իզուր չէր ընտրված մեկ օր առաջ այս ամենն այս ամեն ինչը սկսելը։ Երեկ տեսաք ինչ ահռելի ճնշումներ էին թե վարչապետի, թե ԱԺ-ի կողմից»,–նշեց նա՝ մատնանշելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ–ի շուրջ իրավիճակի մասին եւ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Հարցին՝ ապացույցներ ունի՞, երբ հրապարակել է իր «վերսիան» այն մասին, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում առաջանա խուճապ, վախ եւ նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները. Լեւոն Քոչարյանը պատասխանեց.  «Եթե ՀՔԾ պետը մեկ տարի առաջ հայտարարել էր իրենց վերսիայի մասին, 1 տարի անցավ, մենք հասկացանք, որ թեման շեղելու, մարդկանց մեջ բորբոքելու  համար էր, ես էլ ասեցի, որ իմ վերսիան դա է, իմ կարծիքով իմ վերսիան շատ ավելի իրականությանը մոտ է՝ հաշվի առնելով որ ամեն ինչ իրենց ձեռքում է բայց ոչինչ չկարողացան ապացուցել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրածարականը ինչ–որ կապ ունի Քոչարյանի գործի հետ, նա նշեց. «Հնարավոր է, ինձ թվում է պարոն Վանեցյանը շատ հստակ նշեց իր հրաժարականի պատճառները, չեմ կարող բացառել»։