Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը զրկվել է Բուքինգեմյան պալատում տեղակայված անձնական բարից սպասարկող անձնակազմի հարբեցողության պատճառով, գրում է Daily Star-ը, փոխանցում է Lenta-ն:

Թագուհու մամուլի ծառայության նախկին աշխատակից Դիք Արբիտերի խոսքով՝ պալատի աշխատակիցները բարում շատ ժամանակ էին անցկացնում, դրանից հետո որոշում է ընդունվել փակել բարը:

Չնայած այն խոսակցություններին, թե Եղիսաբեթ II-ի մոտ երբեք կանխիկ գումար չի լինում, պալատում նրա համար Coutts ֆինանսական կազմակերպության բանկոմատ է տեղադրվել: Սակայն չի նշվում՝ արդյոք թագուհին բանկոմատից գումար է կանխիկացրել:

Բացի այդ, պալատում շտապ վիրահատությունների համար նախատեսված վիրահատական կաբինետներ կան:

Հունիսին հաղորդվել է, որ Եղիսաբեթ II-ը լքել է պալատն առնետների գրոհի պատճառով: Մասնավորապես, առնետներ են նկատվել խոհանոցում: Նստավայրի աշխատակազմին հանձնարարվել է կանխել առնետների տարածումը՝ փակելով կաբինետների դռներն ու վերացնելով փշրանքները:

Բուքինգեմյան պալատը հիմնվել է 1703 թ., այն ունի 775 սենյակ, 52 ննջարան եւ 78 լոգասենյակ: Պալատը պաշտոնապես ղեկավարվում է բրիտանական թագավորական ընտանիքի 188 անդամների կողմից: Ամռանը պալատ են այցելում մոտ 50 հազար հյուրեր, որոնք մասնակցում են թագավորական այգում անցկացվող ընդունելություններին: