Ճապոնական Mazda ավտոարտադրողը Տոկիայի ավտոսրահում, որը կբացվի հաջորդ ամսվա վերջին, կնեկայացնի իր առաջին էլեկտրական մեքենան, տեղեկացնում է Motor-ը՝ հղում կատարելով Automotive News-ին։

Նորույթը կունենա 35,5 կիլովատ ժամ տարողություն եւ 142 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ։ Հաշվի առնելով բավական համեստ բյուջեն՝ ճապոնացիներն ամենայն հավանականությամբ պատրաստում են քաղաքային կոմպակտ մոդել։ Մանավանդ որ նորույթն առաջին հերթին վաճառվելու է ընտանեկան շուկայում, ինչպես նաեւ Եվրոպայում ու Չինաստանում։

Ճապոնացիներն առայժմ գաղտնի են պահում, թե ինչ մեքենա է լինելու դա, CX-30 կոմպակտ քրոսովերի վրա տեղադրված է թեստային տրանսմիսիան, բայց ընկերությունում հավաստիացնում են, որ շոու-քարը ավտոսրահում «միանգամայն նոր մոդել» է լինելու։

Հայտնի է նաեւ, որ մեքենան հիմնվելու է «Մազդա»-ի սեփական կառույցի վրա։ Չնայած արտադրողը դեռ երկու տարի առաջ է հայտարարել «Տոյոտա»-ի հետ դաշինքի մասին՝ էլեկտրաքարերի համատեղ ստեղծման համար, մարտկոցներով առաջին մոդելը ղեկավարությունն, այնուամենայնիվ, ցանկանում է կառուցել ինքնուրույն։

Բացի էլեկտրաքարից, արտադրողը նաեւ նախատեսում է թողարկել լիցքավորվող հիբրիդներ. դրանք կհամալրվեն ռոտորային շարժիչներով։ Այդ ամենը բրենդի՝ վնասակար արտանետումները նվազեցնելու ռազմավարության մի մասն է. ըստ պլանի՝ մինչեւ 2030 թվականը դրանց ընդհանուր քանակությունը պետք է նվազի 50, իսկ մինչեւ 2050 թվականը՝ 90 տոկոսով։