Կոտայքի մարզում, սեպտեմբերի 16-ին, ժամը 05։05-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 41 ՏV 004 համարանիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Գոռ Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։