Զանգվածային լրատվամիջոցների ազատությունն անցած տարի գտնվել է ճնշման տակ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ամբողջ տարածքում։ Այս մասին երեքշաբթի ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով կոմիտեի նախագահ Առլեմ Դեզիրը՝ ելույթ ունենալով Վարշավայում ընթացող՝ Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի (ԴԻՄԻԲ) խորհրդակցությունում, մարդկային չափման ոլորտում պարտավորությունների կատարումը դիտարկելիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Անցած տարվա ընթացքում ԶԼՄ-ների ազատությունը ենթարկվել է ճնշման ԵԱՀԿ շատ, եթե չասենք՝ բոլոր երկրներում»,- ասել է Դեզիրը։

«Լրագրողների  պաշտպանությունը պետության պարտականությունն է,- փաստել է ԵԱՀԿ նախագահը։- Անպատժելիությունը եւ պասիվ հետաքննությունը, քննարկման բացակայությունը ծնում են բռնության նոր դեպքեր»։

Ինչպես ընդգծել է Դեզիրը, խնդիր է մնում լրագրողների ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավական անվտանգությունը, տեղեկատվության հասանելիության սահմանափակումը»,- նշել է նա։