Էլեկտրոնային առեւտրի խթանման եւ անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։ Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առեւտուր եւ վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել: 

Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը եւ էլեկտրոնային առեւտրում դրա կիրառման նպատակը:  ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝  վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը եւ կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։

ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը եւ իրավական ակտերի  փոփոխությունները, ինչպես նաեւ վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։

Տնտեսվարողներն էլեկտրոնային առեւտրի եւ վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը եւ առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել՝ [email protected]  էլեկտրոնային հասցեին: