Լեհաստանը եւ Լիտվան «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը սպառնալիք են համարում կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է Reuters-ը:

«Լեհաստանն ու Լիտվան անչափ նման դիրքորոշում ունեն՝ ասելով, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը Եվրոպայի այս հատվածի էներգետիկ անվտանգության համար սպառնալիք է»,- ասել է Մորավեցկին Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ մամուլի ասուլիսում:

Կառուցվող 1230 կմ երկարաությամբ «Հյուսիսային հոսք-2»-ը ավելի վաղ ենթարկվել էր ԱՄՆ-ի եւ մի քանի արեւելաեվրոպական, սկանդինավյան եւ մերձբալթյան երկրների քննադատությանը, որոնք վախենում են ռուսական գազից Եվրոպայի կախվածության աճից:

Գազատարի նախագիծն իրականացնում է «Գազպրոմը»՝ ներգրավելով անգլո-նիդեռլանդական Shell-ի, գերմանական Uniper-ի եւ Wintershall-ի, ֆրանսիական Engie-ի եւ ավստրիական OMV-ի ներդրումները: