Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters-ը։

«Մենք կարծում են, որ գործարքը, որը պետք է խանգարի Իրանին ձեռք բերել ռազմական միջուկային պոտենցիալ, հիմքն է, որին մենք պետք է վերադառնանք»,- ասել է Մերկելը։

Նրա խոսքերով, կա Իրանի հետ կապված այնպիսի այլ խնդիրների երկար ցուցակ, ինչպիսին է բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ նրա մասնակցությունը Սիրիայում։ «Վերջին օրերին տարածաշրջանում լարվածությունն աճել է, եւ Գերմանիան միշտ հանդես կգա դեէսկալացիայի օգտին, իսկ երկարաժամկետ որոշումները հնարավոր են միայն քաղաքական գործընթացի միջոցով»,- հավելել է նա։