Կիպրոսը բաղոք է հայտնել ՄԱԿ-ում՝ կապված Թուրքիայի կողմից Կիպրոսի ազգային օդային տարածությունը եւ տարածքային ջրերը շարունակաբար խախտելու հետ, հայտնում է Cyprus News Agency-ն։

Բողոքի նամակը ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Պոլի Իոանուի կողմից ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին։

Նամակում բողոք է արտահատվում Թուրքիայի կողմից օդային երթեւեկության միջազգային կանոնների բազմաթիվ խախտումների դեմ։

«Իմ կառավարության հանձնարարությամբ ես այս նամակին կցում եմ երկու փաստաթուղթ, որոնք մանրամասն նկարագրում են Կիպրոսի ազգային օդային տարածության խախտումները»,- ասել է նա։

Դիվանագետը նաեւ նշել է, որ «վարքագծի նմանա մոդելը լուրջ անհանգստություն է առաջացնում Կիպրոսի Հանրապետության մոտ եւ նրա ինքնիշխանության անընդհատ խախտում է հանդիսանում, նաեւ ուժեղացնում է Թուրքիայի կողմից ներխուժման եւ իրենց տարածքի շարունակական օկուպացիայի աղետալի հետեւանքները»։

«Թուրքիան շարունակում է Նիկոսիայի օդային տարածքում պարբերաբար հետապնդել քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռներին»,- հավելել է նա։

1947-ից Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը շարունակաբար գրավող Թուրքիայի նշված գործողությունները ակնհայտորեն ուղղված են Կիպրոսի ինքնիշխանության կործանմանը»,- նշել է Իոանուն։