2003 թվականից սկսած՝ ամեն տարի սեպտեմբերի 18-ին նշվում է Ջրի մոնիթորիգի համաշխարհային օրը։

Այս բնապահպանական տոնը, որ հիմնադրվել է ամերիկյան Մաքուր ջրի հիմնադրամի նախաձեռնությամբ, ներկայում դարձել է տեղեկատվական-կրթական ծրագիր՝ ուղղված մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների եւ աղտոտվածությունից պաշտպանությանը մասնակցելու մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը։ Ծրագիրը մարդկանց հնարավորություն է տալիս ինքնուրույն իրականացնել տեղական ջրամբարների վիճակի մոնիթորինգ, որը անցկացվում է Ջրային միջավայրի ֆեդերացիայի (Water Environment Federation, WEF) եւ Ջրային միջազգային ասոցիացիայի (International Water Association, IWA) աջակցությամբ։

Օրվա ավանդական միջոցառումը մոլորակի տարբեր ջրամբարներից մարդկանց կյանքի եւ կենդանի օրգանիզմների համար որակն ու անվտանգությունը գնահատելու նպատակով ջրի նմուշ վերցնելն է։ Ցանկացողներին առաջարկվում է տեղական լճերի, գետերի եւ այլ աղբյուրների ջրերի որակի որոշման ոչ բարդ թեսթեր անցկացնել, եւ արդյունքները հրապարակել Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օրվա կայքում։ Ընդ որում, թեսթային ժամանակաշրջանը մեկնարկում է մարտի 22-ին՝ Ջրի համաշխարհային օրը։