Ֆլորիդայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալված զույգը որոշել է ոստիկանական մեքենայի հետեւի նստարանին սեքսով զբաղվել:

Americaru-ի հաղորդմամբ՝ ոստիկանության շերիֆի օգնականները ձերբակալել են 31-ամյա Ահարոն Թոմասին եւ 35-ամյա Մեգան Մոնդանարոյին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Այն բանից հետո, երբ նրանց նստեցրել են մեքենա՝ ոստիկանական բաժանմունք տեղափոխելու համար, զույգը պարզապես որոշել է սեքսով զբաղվել:

«Երբ մենք մի քանի րոպեով դուրս եկանք մեքենայից, նրանք հանեցին իրենց հագուստն ու սկսեցի սեքսով զբաղվել: Երբ սպան փորձեց կանգնեցնել նրանց, տղան փորձեց դուրս գալ մեքենայից եւ փախուստի դիմել, սակայն նրան կրկին բռնեցին: Քանի որ նա իր հետ վերցրել էր ձեռնաշղթաները, նա մեղադրվում է նաեւ ոստիկանական գույքը գողանալու մեջ»,- ասել են շերիֆի օգնականները: