WhatsApp մեսենջերն օգտատերերի լուսանկարներն ու տեսանյութերը պահպանել է այլ օգտատերերի սարքերի մեջ, նույնիսկ եթե դրանք ջնջվել են նամակագրությունից, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով TheHackerNews-ին:

Խոցելիությունը հայտնաբերվել է հաղորդագրությունները ջնջելու հետ կապված ֆունկցիայում: Դրա շնորհիվ օգտատերը կարող է մեկ ժամվա ընթացքում ջնջել պատահաբար ուղարկված հաղորդագրությունը, տեսանյութը կամ լուսանկարը: Սակայն մեսենջերը ավտոմատ կերպով պահպանում է ֆայլերը գաջետների մեջ:

Այդպիսով, ուղարկված բոլոր ֆայլերը, նույնիսկ եթե դրանք ջնջվել են նամակագրությունից, հասանելի են հաղորդագրությունը ստացողին:

Խոցելիությունն առաջին հերթին վերաբերում է iPhone-ի օգտատերերին, քանի որ Android համակարգերը ավտոմատ կերպով հիշողությունից ջնջում են նամակագրությունից ջնջված ֆայլերը:

WhatsApp-ի աշխատակիցները հրաժարվել են ուղղել այդ խոցելիությունը, նրանք հայտարարել են, որ «ջնջել բոլորի համար» ֆունկցիան առաջին հերթին ջնջում է հաղորդագրությունը, ոչ թե մուլտիմեդիոն ֆայլերը: