Սեպտեմբերի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են «Վոլգա» մակնիշի եւ Mercedes C 280 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: