ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լատվիա մեկնարկեց փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպմամբ: Կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- գրել է Նաղդալյանը: