Գիտնականները սահմանել են հիմարության 3 հիմնական տեսակները, հաղորդում է Oane պորտալը:

Փորձի ընթացքում փորձագետները վերլուծել են մի շարք ֆորումներ, բլոգներ, մասնավոր պատմություններ եւ հարցում անցկացրել 150 մարդու շրջանում: Հետազոտության արդյունքներով հիմարության 3 տեսակ է առանձնացել: Եթե մարդը փորձում է շրջապատի նկատմամբ գերակայություն սահմանել, քննադատել եւ նվաստացնել մյուսներին, ապա հաճախ «հիմար անհատ» որակում է ստանում: Մասնագետներն այդ տեսակն ամենածանրն են համարում, քանի որ բնավորության նման գծերը դժվար են շտկվում: Ամենահայտնի տեսակների թվում է հայտնվել պահվածքը, երբ մարդն ունակ չէ ուշադրությունը կենտրոնացնել տարրական բաների վրա:

Ցրվածությունը, սեփական մտքերն ու էմոցիաները անտեղի արտահայտելը, ինքն իրեն վերահսկելու անկարողությունը. այդ ամենը դասվում է հիմարության երկրորդ տեսակի շարքում:

Գիտնականները որպես առանձին տեսակ նշել են վարվելաձեւի մոդելը, երբ անհատը գերագնահատում է իր ունակություններն ու կարողությունները, սակայն այդ տեսակը շտկման ենթակա է:

Հոգեբանները նշում են, որ նման պահվածքի դեմ պայքարի գլխավոր զենք է ադեկվատ ինքնագնահատականը, շրջապատի նկատմամբ ուշադրությունն ու ագրեսիայի հսկողությունը: