Պրիոտիկսը ծրագրավորման ամբողջական փաթեթով ծառայություններ տրամադրող ընկերություն է՝ փորձառու եւ պրոֆեսիոնալ թիմով, որը գործընկերային համագործակցություն է զարգացրել Մինեսոտայում հայ հիմնադրի կողմից հիմնած էլեկտրոնային սպորտերի եւ վիդեոխաղերի ինդուստրիայի բացառիկ մի startup-ի հետ։

Հայտնի է, որ վիդեոխաղերի շուկան ռեկորդային հաջողություններ է գրանցում Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում տարեկան միջինում 22.3% աճի տեմպեր գրանցելով։ Աշխարհում 4-ից մեկը խաղում է գոնե մեկ մրցախաղ ամեն օր։ Շահույթի և լսարանի տարեկան աճը գերազանցում է ավանդական սպորտի տեսակների մի քանի տարվա աճի տեմպերը։

Պրիոտիկսը ստեղծել է վիդեոխաղերի և կիբերսպորտի ուղղվածություն ունեցող նորությունների և ստատիստիկայի նմանը չունեցող Win.gg վեբ-պլատֆորմ, որը հարուստ կոնտենտի աղբյուր է հանդրիսանում կիբերսպորտի այնպիսի հայտնի տեսակների համար ինչպիսին են Dota 2, Counter-Strike: Global Offensive, League of Legends, Overwatch, Fortnite և այլք։

https://lh6.googleusercontent.com/Sb2GLO1IqyfDONzrW2c8Hs_ANmt8Hldxli9JcadWVdGLb2rmyDi2cuzm4XU-2l4uhuhPAid3ytKxEVu3AaySkngyIu7U48Jt7xyixX7JvtJPLdera6Whcmo3Yd0hrr1uJNnqJClA

Պրիոտիկսի հայաստանյան գրասենյակ

Այն օնլայն տիրույթ է, որտեղ խաղացողները, կիբերսպորտով հետաքրքրված անձիք, խաղադրույքներ կատարողները և սպորտի այլ շահառուներ կարող են օգտվել անհատապես հարմարեցված նորությունների կոնտենտից, վիճակագրությունից, առաջնությունների մասին տեղեկատվությունից։ Մոտ ապագայում նրանք նաև հնարավորություն կունենան օգտվել դինամիկ վարկանիշներից և AI-հենքով խաղերի կանխատեսումներից։

Վինը ունի նաև սեփական մրցաշարը CS:GO ուղղվածությամբ, որտեղ հնարավորություն են ստանում դրսևորվել շատ նորաստեղծ թիմեր։ Վերջերս ընկերությունը թողարկել է նաև մոբայլ հավելվածներ, որոնք կարող եք գտնել  App Store-ում և PlayStore-ում։   

 

 

WIN-ի հիմնական շուկան առայժմ Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան են, թեև ռազմավարական պլաններ կան ընդլայնելու աշխարհագրությունը դեպի Չինաստան և ասիական այլ շուկաներ։ 

Սթարթափ ընկերության նախնական և ընթացիկ ներդրողները կիսում են ոլորտի հեռանկարայնության և պրոդուկտի ներուժի մասին Պրիոտիկսի համոզմունքները, քանի որ ընկերության հիմնադիր-տնօրեն Սերժ Վարդանյանը արդեն ներգրավել է մի քանի միլիոն ԱՄՆ դոլլար ամերիկացի angel-ներդրողներից։

Սերժ Վարդանյան, Win Inc. հիմնադիր տնօրեն

 

Պրիոտիկսի մասին 

Պրիոտիկսի ծառայությունները ներառում են պրոդուկտների ստեղծում զրոյից, կայքերի պատրաստում, մոբայլ հավելվածների պատրաստում մեր միջազգային հաճախորդների համար։  

Պրիոտիկսը շատ հպարտ է ինժեներական հասունությամբ, իր կողմից տրված լուծումների որակով եւ այդ պրոդուկտները շուկա հանելու կարողությամբ։ 

Վերջինս բավականին տարբերակում է ընկերությունը շուկայում, ինչպես նաեւ ապահովում է հաճախորդների վերադարձելիությունն ավելին քան 95%-ով, իսկ նրանց բավարվածության մակարդակի գրեթե 100% ցուցանիշով։

Պրիոտիկսը տեղական շուկայում աշխատող եզակի ընկերություններից է, որ ապահում է որակյալ և ընդլայնելի ամպային լուծումների նախագծում և իրականացում, CI/CD, գործընթացների և թեստավորման միջավայրերի ավտոմատացում, ինչպես նաև ավտոմատ մոնիտորինգ և ահազանգումների ապահովման համակարգերով։

Ընկերությունը համաձայնում է աշխատել այն գործընկերների հետ, ովքեր ստեղծում են հետաքրքիր եւ պահանջված պրոդուկտներ, քանի որ այն նվիրվում է երկարաժամկետ ծրագրերի մշակման նախագծերին, որոնք իրենց հետ բերում են հետաքրքիր պրոդուկտներ եւ բաժնետիրական համագործակցության հնարավրություն, որոնք և կազմակերպությանը, և ներգրավված թիմին տալիս են բաժնետիրական իրավունք ծառայությունների մատակարարման պայմանագրին համատեղ։ Գործընկերությունը թիմի և հաճախորդների հետ համագործակցության Պրիոտիկսի բիզնես մոդելի անկյունաքարն է։

Քանի որ ընկերությունը դինամիկ աճում է, ուստի բոլոր փորձառու ծրագրավորողներին, տվյալագետներին, DevOps մասնագետներին, որակի ապահովման ինժեներներին և այլ մասնագետներին քաջալերում ենք իրենց ռեզյումեն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեյով մեր հիանալի թիմին միանալու եւ WIN-ի հաջողությունները մեզ հետ կիսելու համար։

Կոնտակային տվյալ. ցանկացած հարցով կարող եք դիմել՝ ուղարկելով նամակ մեր էլէկտրոնային հասցեին [email protected]։