Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևոր, Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից:

Ա. Թամազյանը տեղափոխվել է Օձունի առողջության կենտրոն, այնուհետև՝ Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո ժամեր անց սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: