ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կարող է մինչեւ նախագահական ընտրությունները Չինաստանի հետ առեւտրային համաձայնագիր կնքել,հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, Պեկինում կարծում են, որ ինքը երկրորդ անգամ կվերընտրվի։ Ընդ որում, նա նշել է, որ չինացիները կնախընտրեին որեւէ ուրիշ մեկի հետ գործ ունենալ։

Թրամփը հայտնել է, թե Չինաստանին հասկացրել է, որ եթե գործարքը ընտրություններից հետո տեղի ունենա, այն կլինի Պեկինի համար ավելի վատ պայմաններով, քան եթե հիմա կնքվեր։