Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-ին, ժամը 16:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ (տուժածները հիվանդանոցում են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Դավիթ Մ.) և «Kia» (վարորդ՝ Արմեն Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: