Սեպտեմբերի սկզբին Ճապոնիա հասած «Ֆակսայ» թայֆունը Տոկիոյին կից Տիբա պրեֆեկտուրայում վնաս է հասցրել ավելի քան 500 հանրակրթական դպրոցների, հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 548 հանրակրթական հաստատությունների շենքերը: Դրանցից մի քանիսի վերանորոգումը կտեւի մինչեւ 6 ամիս:

Tokyo Electric Power էներգետիկ ընկերության տեղեկություններով՝ չորեքշաբթի առավոտյան Տիբա պրեֆեկտուրայում առնվազն 49 հազար շենքեր նախկինի պես զրկված են լույսից: Ընկերությունը խոստանում է էլեկտրաէներգիայի մատակարարումը լիովին վերականգնել առաջիկա 2 շաբաթում:

Այս տարի Խաղաղ օվկիանոսում ձեւավորված թայֆուններից «Ֆակսայը» 15-րդն է: Ճապոնիայի արեւելքում, այդ թվում՝ մայրաքաղաքային շրջանում թայֆունի հետեւանքով մահացել է 3 մարդ, տուժել՝ 60-ը: