Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Այդահոյի կառույցի նախագահ Լիա Բաբայանը եւ ANCA-ի ազգային առաջնորդները Վաշինգտոնում քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշի հետ, որը ղեկավարում է Սենատի արտաքին գործերի կոմիտեն:

«Ես բարձր գնահատեցի հնարավորությունը նախագահին ասելու Այդահոյի ANCA-ի աջակցության մասին Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ մշտական քաղաքականությանը»,- նշել է Լիա Բաբայանը:

Նրա խոսքով՝ լինելով Ցեղասպանությունը վերապրածների ծոռնուհի, ինքը գիտակցում է այդ հանցագործության դատապարտման եւ դրա մասին հիշողության կարեւորությունը: Այդահոյի հայկական սփյուռքի ներկայացուցիչները ֆինանսական աջակցություն են ցույց տվել Ցեղասպանությունը վերապրածների ավելի քան 2 հազար սերունդների՝ վճարելով նաեւ հագուստի եւ սնունդի ծախսերը: