Չկա այդպիսի բան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին։

Նա հավելեց, որ նման որեւէ քննարկում վարչապետի հետ չի ունեցել:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը, Դավիթ Տոնոյանն այս հարցը լսելիս ծիծաղեց ու ասաց. «Ես պաշտպանության նախարար եմ, ի՞նչ կապ ունի դա»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա անհատական որոշում է եղել»: Նա հավելեց, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը նույնպես չի կարող մեկնաբանել. «Որովհետեւ մեկնաբանություներնն իր իրավասությունն է, և Վանեցյանը դա կանի ժամանակին: Կարծում եմ՝ առանց պատճառի չի լինում որևէ հրաժարական», -ընդգծեց Դավիթ Տոնոյանը։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը խորհրդարան է ժամանել՝ մասնակցելու «Իմ քայլի» հետ փակ հանդիպմանը: