«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի շրջանակներում, կասկածվում է կաշառք ստանալու մեջ (քր. օր.-ի 311-րդ հոդված)։