«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց,. նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը: Խոսքը օգոստոսի աշխատտավարձի մասին է:

«Քաղաքապետարանն ասում է՝ գումարը փոխացնել ենք, մեր հիմնարկության տնօրենն էլ ասում է՝ չեն փոխանցել: Հիմա եկել ենք իմանանք՝ մեր գումարները փոխանցե՞լ են, թե ոչ: Մեզ քաղաքապետարանում ասացին, որ մեզ կտրամադրեն փաստաթուղթ, ըստ որի իրենք փոխանցել են 160 մլն դրամ: Հիմա ուզում ենք իմանալ, թե այդ փողն ուր է գնացել»,-ասաց ակցիայի մասնկիցներից մեկը:

Նրանք նշեցին, որ իրենք ուզում են պարզել, թե ումից պետք է ստանան իրենց փողը եւ եթե չստանան, ում դեմ դիմեն դատարան:

Ակցիայի մասնակիցներց մեկն էլ հավելեց, որ «Սանիթեքը» պարբերաբար իր աշխատավարձը քիչ է տվել, հիմա էլ վերջնահաշվարկ չեն անում: