Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է  սեպտեմբերի  15-18-ն  անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տաղավարում ներկայացվել են  ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։

Նախարար Պապիկյանը կարճատեւ զրույց է ունեցել   ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։