ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը: Այս մասին լուրը հաստատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Հրամանագիրը դեռեւս չի ստորագրվել, բայց կարծում եմ՝ այսօր կստորագրվի»,- նշել է Պետրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16 հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։  Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թ. մայիսին: