Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտահոգիչ չի համարում, որ ԱԱԾ տնօրենը եւ ՀՀ ոստիկանապետը ազատվել են աշխատանքից:

«Չեմ կարող մեկնաբանել, դրանք անհատական որոշումներ են, դրդապատճառները ինձ հայտնի չեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Ինչ վերաբերում է իր հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող տեղեկություններին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Թող շրջանառեն: Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու, եւ իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու: Ես չունեմ այդպիսի մտադրություն»:

Ինչ վերաբերում է իրեն պաշտոնանկ անելու հնարավորությանը, նա ասաց. «Չեմ կարող ասել»:

Հարցին, թե այս պաշտոնանկությունները չե՞ն անդրադառնա երկրի անվտանգության վրա. Տոնոյանը արձագանքեց. «Համակարգը կուռ աշխատում է, անհատական որոշումներ են կայացվել: ԱԱԾ տնօրենն ինքն է որոշում կայացրել, եւ վարչապետը, որքան հասկանում եմ, համաձայնվել է այդ որոշմանը»: