ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանը։ Այս տեղեկությունը Արման Սարգսյանը հաստատեց NEWS.am-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկությունը՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին։