Ես խնդիր չեմ տեսնում, որ ԱԱԾ տնօրենը եւ ոստիկանապետը լինեն քաղաքական պաշտոններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ցենզի մասին մեկնաբանություն չեմ տա, բայց կարծում եմ, որ կառուցվածքային փոփոխություններ էլ պետք կլինեն: Չգիտեմ՝ նախարարություններ կդառնան, թե միայն այդ պաշտոնները քաղաքական կլինեն, իսկ դրանից հաջորդող մյուս պաշտոնը կլինի ծառայությունը ղեկավարող, չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ՊՆ-ում կարգապահական առումով փոփոխություններ սպասվում են, որ զինվորների արժանապատվությունը ոտնահարելու, ինքնասպանությունների դեպքերը նվազեն, նախարարն արձագանքեց. «Լայնածավալ ծրագրեր են իրականացվում եւ սպայական կազմի, եւ ժամկետային պարտադիր ծառայողների կրթվածությունը, ինքնագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ»: