Վարչապետն ինձ հետ կադրային նշանակումներ չի քննարկում եւ ինձ հետ չի համաձայնեցնում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կառավարությունում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի թեկնածուներն ովքեր են:

Ըստ նրա՝ ինքն այդ որոշումներին տեղեկանում է կարճ ժամանակ առաջ.

«Հետեւաբար՝ պաշտոնանկությունների պատճառների մասին տեղյակ չեմ, դա իմ գործառույթների մեջ չի մտնում»: