Չորեքշաբթի Իսպանիայի ՌՕՈՒ օդանավը վթարի է ենթարկվել Մուրսիա ինքնավար միությունում: Այս մասին նշված է թագավորության Ռազմաօդային ուժերի Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը ոչ մեծ օդանավի մասին է, որն ընկել է Սան Խավիեր բնակավայրի մոտ Մար Մենոր ծովալճակի շրջանում: Պատահարը տեղի է ունեցել ավիացիաի ակադեմիայի բազայից ոչ հեռու: Օդանավում եղած հրահանգիչը եւ ուսանողուհին զոհվել են:

Տեղի ունեցածի պատճառներն առայժմ չեն հստակեցվում: