Սեպտեմբերի 17-ին մի անհատ ձեռնարկատեր հայտնել է, որ խանութից գողացել են 87.500 դրամ արժողության մեկ փաթույթ հարթաթուղթ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 54-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը:

Նախապատրաստվում են նյութեր: