ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: «Ես հենց նոր ֆինանսների նախարարին հանձնարարեցի զգալիորեն ավելացնել Իրանի դեմ պատժամիջոցները»,- նշել է նա իր թվիթերյան էջում:

Նշենք, որ ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է անցյալ հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ: Իրանը բոլոր մեղադրանքները հերքում է: Այդուհանդերձ, Վաշինգտոնն ու Էր Ռիադը, առանց ապացույցներ ներկայացնելու, պնդում են, որ հարձակումների ժամանակ օգտագործվել է իրանական զենք: