ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հայտարարությանը։

«Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի ներկայիս անորոշությունները, պատերազմի հերոսների նկատմամբ անարդար վերաբերմունքը, և այլ հախուռն զարգացումները իրեն էլ է հիմքեր տալիս «դուխով» լինելու: Չկա նման բան: Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցում, ճիշտ թե՞ սխալ, ինչ էլ անի, միևնույն է մենակ չի մնալու: Մենք բոլորս ենք փակելու զաքիրների ճանապարհը դեպի Արցախ, այնպես ինչպես դա արվել է ոչ վաղ անցյալում:

P.S.

Ասելիքս ամենայն հավանականությամբ չի վերաբերում իշխանության մեջ ծվարած սորոսականներին ու էլի որոշ անհայտ ծագման երևույթների»,– գրել է նա:

«Նիկոլ Փաշինյանի խոսքերին կպատասխանենք մարտադաշտում». Զաքիր Հասանով