Գերմանիան եւս վեց ամսով երկարաձգել է Սաուդյան Արաբիա զենքի արտահանման էմբարգոն, հայտարարել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչը, հայտնում է Reuters-ը։

«Մինչեւ 2020թ․ մարտի 31-ը Սաուդյան Արաբիա զենքի արտահանման հայցերը չեն բավարարվի»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկել է հետեւել մորատորիումին, որը սահմանվել էր անցյալ տարի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։

Բեռլինն իր դիրքորոշումը կապել էր Եմենում պատերազմի զարգացման հետ։ Գերմանիայում պահպանողականների եւ սոցիալ դեմոկրատների միջեւ կոալիցիոն պայմանագիրը բացառում է զենքի մատակարարումն այն երկրներին, որոնք պատերազմի մասնակից են։