Bentley ընկերությունը սկսել է Bentayga-ի «կովբոյական» տարբերակի վաճառքը: Stetson Edition-ի կատարմամբ ամենագնացը վաճառվում է միայն Դալլասում (ԱՄՆ, Տեխաս նահանգ)՝ նախկին Վայրի Արեւմուտքի սրտում: Սովորական  Bentayga-ից հատուկ տարբերակը տարբերվում է կովբոյական գլխարկների ոճով թափքի գույնով եւ ինտերիերի առանձնահատկություններով, գրում է Motor-ը:

Էքսկլյուզիվ տարբերակի մշակմամբ զբաղվել է անհատական պատվերների հարցով մասնագիտացված Mulliner-ի դերձակը: Bentayga Stetson Edition-ը կարելի է ճանաչել առջեւում, նստատեղերի վրա եւ հետեւի «թեւերի» վրա ֆիրմային տարբերանիշով, երկու գույնանի ղեկով, ինչպես նաեւ սալոնի շքեղ դետալներով՝ ուղտի կաշվով եւ այրված կաղնու ներդիրներից: Առանձնահատուկ դետալ է նստատեղերի կոպիտ կարը, որը կովբոյական կոշիկներ է հիշեցնում:

Bentley-ի ամերիկացի դիլերները նոր տարբերակը «դաժան շքեղություն» են անվանում եւ աջակցում են ընկերության մտադրությունը, այն է՝ ամերիկյան շուկայի համար մոդիֆիկացիա թողարկել,որը կփառաբանի ամերիկյան պատմությունը: