Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ բանակցություններ չի վարի Հնդկաստանի հետ, քանի դեռ Քաշմիրում չեն հանել պարեկային ժամը եւ չեն վերականգնել վիճելի տարածաշրջանի հատուկ ինքնավար կարգավիճակը, հայտնում է AP-ը։

Իմրան Խանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ում կբացահայտի մարդու իրավունքների խախտումը Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում։

Օգոստոսի 5-ին Նյու Դելին չեղյալ էր համարել Քաշմիրի հատուկ կարգավիճակը։ Իշխանությունները խիստ ռազմական պարեկային ժամ էին մտցրել, որը դեռեւս գործում է, եւ բնակիչների համար կտրել էին բոլոր կոմունիկացիաներն ու ինտերնետը։

Այսօր Պակիստանը մերժել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիին օգտագործել իր օդային տարածքը Գերմանիա թռիչքի ժամանակ։ «Հաշվի առնելով գրավված Քաշմիրում իրավիճակը՝ մենք որոշել ենք, որ թույլ չենք տա Հնդկաստանի վարչապետին․․․»,- հայտարարել է ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին։