Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Էդուարդ Հակոբյանի բնակարանից կատարված գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել բնակարանատերը և հայտնել, որ սեպտեմբերի 16-ի ժամը 21։00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց տան առաջին հարկի խոհանոցի պատուհանը և մտել տուն, որտեղ հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել են 2 հատ ոսկյա թանկարժք մատանի։ Ըստ քաղաքացու՝ իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։

Աղբյուրի տեղեկություններով՝ Է. Հակոբյանը աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան։