Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Տորնադո» ակումբի դիմաց, բախվել են BMW X5, Honda և Opel մակնիշների ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։